Arminfo.info


9
Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ
 Երեթշաբթի, 15 Մայիսի 2018, 16:51

Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները միտումնավոր ձգձգում են նրանց հայցերի քննությունը: 

Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Նրանք նշել են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել: 

Արձագանքելով հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկրում ձևավորված նոր միջավայրում դատաիրավական համակարգը ևս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջով, իսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգում: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաև համակարգի ղեկավարության հետ:

ՀՀ նախագահն ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցների
 Երկուշաբթի, 7 Մայիսի 2018, 18:07

Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում նրա նստավայրի մոտ: Ինչպես նշել են բողոքի ակցիայի մասնակիցները, նախագահի հետ հանդիպման ընթացքում իրենք հերթական անգամ անդրադարձել են գործարանի վերաբացման անհրաժեշտությանը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ. «Նաիրիտ» գործարանում հերթի հետևանքով առաջացած վտանգը կգնահատեն օտարերկրյա փորձագետները
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 17:37

Արմինֆո. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընդունել է միջազգային փորձագիտական խմբին, որը Հայաստան է ժամանել գնահատելու քիմիական վտանգի հետ կապված իրավիճակը «Նաիրիտ» գործարանում, որի տարածքում ս.թ. օգոստոսի 28-ին հրդեհ էր բռնկվել։

Բնապահպանը կասկածում է «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող նյութի անվտանգությանը
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 18:14

Արմինֆո. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը կասկածում է «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում այրվող նյութի անվտանգությանը: «Դժվար է հավատալ, որ այրվող նյութում ոչ մի վտանգավոր նյութ չկա», - ԱրմԻնֆո-ի թղթկցին հայտարարել է բնապահպանը:

Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 15:10

Արմինֆո.Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտե գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԺ շենքի մոտ պահանջում են ժամանակավորապես դադարեցնել «Նաիրիտ» գործարանի սնանկության վճիռը
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016, 15:39

Արմինֆո.«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դեկտեմբերի 7-ին հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ՝ հերթական անգամ բողոքի իրենց ձայնը հասցնելու իշխանավորներին:

Հայաստանի վարչապետ. «Նաիրիտ» գործարանի վերագործարկումն անիմաստ է
 Երեթշաբթի, 18 Օգոստոսի 2015, 09:20

«Նաիրիտ» գործարանի վերագործարկումն անիմաստ է: Այդ մասին նախօրեին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Ծաղկաձորում բացված «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում:

ՀԲ. Փետրվարի 25-ից միջազգային փորձագետները կուսումնասիրեն «Նաիրիտ» գործարանում առկա իրավիճակը
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2015, 15:10

Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ու կենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնց թվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:

Էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է կաուչուկի «Նաիրիտ» գործարանի ակտիվների մի մասը
 Երեթշաբթի, 27 Հունվարի 2015, 18:57

Հունվարի 27-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը   հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների  հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ ևս քննարկելու նպատակով:  Հանդիպման ընթացքում նախարար Երվանդ Զախարյանը կրկին  տեղեկացրել է, որ աշխատավարձի գծով պարտքի մարման  խնդիրը հնարավոր կլինի լուծել  «Նաիրիտի» գույքի այն մասի օտարման արդյունքում, որը հետագա  գործարկման ընթացքում գործարանին այլևս պետք չի գա։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան